Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

Հայասատանը վճարում է բոլորի փոխարեն. Վադիմ Դուբնով

Ռուսական gazeta.ru կայքում տեղադրվել է վերլուծաբան Վադիմ Դուբնովի «Հայաստանը վճարում է բոլորի փոխարեն» վերտառությամբ հոդվածը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Մաքսային միություն մտնելու պատրաստակամությամբ Հայասատանը վճարել է ԱՊՀ այն բոլոր երկրների փոխարեն, որոնք նոյեմբերին պատրաստվում էին մասնակցել Վիլնյուսում ԵՄ-ի և «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին: Մոսկվային շտապ ինչ-որ հաղթանակ էր պետք, և այդ հարցը արագ հնարավոր էր լուծել միայն Հայաստանի հետ:

Կգնա արդյոք Հայաստանի նախագահը Վիլնյուս նոյեմբերին՝ այժմ շատ մեծ հարց է: Չնայած դեռ մի քանի օր առաջ Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի նախաստորագրման բոլոր թեկնածուների մեջ Հայաստանը գրեթե առաջատար էր: Դրա փոխարեն կամ դրա հետ միաժամանակ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել դառնալ Մաքսային միության չորրորդ նախագահը Ռուսաստանից, Ղազախստանից և Բելառուսից հետո:

Մոսկվան, անկասկած, ծանրակշիռ միավոր հավաքեց: Իսկ Հայաստանը կորցրեց իր միավորը: Ընդ որում, երկուսն էլ միանգամայն տարբեր խաղ են խաղում: Եվ այս ամենն այսուհետ իրավամբ կարող է համարվել հետխորհրդային ինտեգրման նոր բանաձև:

Խոսքը միայն Հայաստանի մասին չէ: Պարզապես այս սյուժեում հենց նա ստիպված եղավ պատասխան տալ բոլորի փոխարեն, ովքեր նոյեմբերին պատրասվում էին մեկնել Վիլնյուս: Իսկ Հայաստանի գործերն այնպես էին գնում, ինչպես իսկական «եվրոգերազանցիկի» մոտ: Բոլոր փաստաթղթերը պատրաստ են: Կարծես թե մնում էր միայն սպասել նոյեմբերին: Ռուսաստանի հետ էլ ոչ մի տրամաբանությամբ տրամադրությունների անկում չէր նկատվում:

Բոլոր եվրոպական ճանապարհ փնտրողներից Երևանի մտադրությունները պետք է որ ամենաքիչն անհանգստացներ Մոսկվային: Հայաստանն առանձնահատուկ ռազմավարական բոնուս չէ, նա Ուկրաինա չէ: Անգամ Մոլդովա չէ, որը գոնե սահմանակցում է Եվրամիությանը: Սեփական զորամասերը հսկող Գյումրու ռուսական ռազմաբազայից և դարավոր ու հավերժ ռազմավարական դաշնակցի հռետորաբանությունից բացի՝ Հայաստանին ու Ռուսասատնին մեծ հաշվով վաղուց էպիկական ոչ մի բան չի կապում: Հայաստանի քիչ թե շատ արժեք ներկայացնող տնտեսությունը, առաջին հերթին ենթակառուցվածքները՝ էներգետիկան, երկաթուղիները, գազատարները, հեռահաղորդակցությունը, վերահսկվում է Կրեմլի բիզնեսի կողմից: Եվ հենց բիզնեսի տեսակետից, թվում էր, Ռուսական երկաթուղիները պետք է երազեին, թե Հայաստանը երբ է բացվելու աշխատհին և վերջապես գնացքով ինչ-որ բան տեղափոխելու: Ղարաբա՞ղը: Այնտեղ արդեն վաղուց դափնիներ չեն բաժանում. կարծես թե բոլորն էլ հաշտվել են Ղարաբաղյան կարգավորմանը վերաբերել ինչպես մի բեռ, որը պետք է կրել՝ պարզապես միայն կարգավիճակից ելնելով:

Հայաստանի հեռանալով Մոսկվան հաստատ ոչինչ չէր կորցնի, անգամ վարկանիշի առումով: Առավել ևս որ հայկական եվրաինտեգրման՝ լայնորեն գովազդված ծրագրում հեռանալու մասին ոչ մի խոսք չէր էլ գնում: Այո՛, Հայաստանը հայտարարել էր իր եվրոպական ընտրության մասին, ինչը նրա պայմաններում դիտվում է որպես գրեթե քաղաքակիրթ ընտրություն, իսկ դա կարևոր է:

Սակայն Մոսկվան, ինչպես հայտնի է, առավել հետաքրքրվում է այսրոպեական հստակ փաստերով, քան այն ամենով, ինչ տեղավորվում է մեկ, առավել ևս երկու նախագահական ժամկետում. փիլիսոփայելը նրանը չէ: Գազի մատակարարման ծավալները՝ այո՛: Կալիումի շուկայի վերաբաժանումը՝ հետաքրքիր է: Քաղաքակիրթ ընտրությու՞ն: Դե, ժամանակ լինի՝ կխոսենք…

Հենց այս տրամաբանությամբ էլ կարծես թե առաջնորդվել են Երևանում: Սակայն տրամաբանությունը, պարզվել է, այնքան տարբեր է, որ Հայաստանը մեկ ակնթարթում գերազանցիկից հայտնվեց ամենաթույլ օղակում: Ամեն ինչ շատ հեշտ է և առանց դիալեկտիկայի:

Բաքու Պուտինը գնաց, կարելի է ենթադրել՝ չտրվելով այնպիսի պատրանքների, որ Ադրբեջանը հիացած է Մաքսային միության կողմից տրամադրվելիք բոնուսներով: Վրաստանում անգամ ԱԳՆ-ն ստիպված է խմբագրել էքստրավանգարդ վարչապետին և հիշեցնել Մոսկվային և աշխարհին, որ Մաքսային միությանը միանալու ծրագրեր, հակառակ Իվանիշվիլիի խոսքերի, Վրաստանը չունի:

Ուկրաինայի վրա հարձակումը ակնհայտորեն տապալվեց: Ընդ որում, ինչպես Ուկրաինայի վրա ձեռնարկած բոլոր գրոհները, այս մեկը վաղեմի խաղը, հնարավոր է, հերթական անգամ բերեց Մոսկվայի համար պարտություն խոստացող իրավիճակի: Մոսկվան ստիպեց արտահայտվել անգամ նախկինում թվում էր թե լուռ Ռինատ Ախմետովին: Վերջինիս մնում էր միայն պաշտպանել նախագահ Յանուկովիչին ուկրաինական օլիգարխիայի դեմքերից և նշել, որ Ուկրաինան Մոսկվայի ճնշումներից ավելի ուժեղ է դարձել: Ինչը, ի դեպ, ճիշտ է, քանի որ անգամ ընդդիմությունն այժմ առնվազն մինչև նոյեմբեր ստիպված կլինի զորակցել իշխանությանը գոնե արտաքին քաղաքական հարցերում:

Եվ վերջապես Մոլդովան, որի գինին Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժշկին կասկածելի թվաց հենց հաշված ժամեր այն բանից առաջ, երբ Մոսկվայում վայրէջք կատարեց Հայաստանի նախագահի օդանավը: Բայց Քիշնևը, թվում է, բացարձակապես հակված չէ փոխզիջման, իսկ Մոսկվայի գործողություններում ի հայտ է գալիս այնպիսի հերթապահ հաջորդականություն, որ, թվում է, մոլդովացիներին Եվրոպայից հետ պահելու հարցում իր հույսերն այնքան էին, որքան ադրբեջանցիներին համոզել միանալ Մաքսային միությանը:

«Արևելյան գործընկերության» բոլոր երկրներից Վիլնյուս չի գնում միայն նա, ով մինչև Վիլնյուս կարող է հասնել երեք ժամում. Ալեքսանդր Լուկաշենկոն: Սակայն նա այն պահին, երբ բոլոր նախկին ընկերները մեկը մյուսի հետևից երես են շրջել Մոսկվայից, աջակցության փոխարեն որս է հայտարարում ռուս թոփ-մենեջերների նկատմամբ: Ակնհայտորեն ակնարկելով, որ ինքն էլ հնարավորության դեպքում պատրաստ է կիսելու համատարած հոռետեսությունը Մաքսային միության հարցում: Իսկ դա արդեն գրեթե աղետ է:

Այս հանգամանքներում շտապ ինչ-որ հաղթանակի անհրաժեշտություն էր առաջացել: Հայաստանի բախտը չբերեց: Արագ հնարավոր էր հարցը լուծել միայն նրա հետ:

Ինչպես ընդունված է համարել, և՛ Երևանը, և՛ Մոսկվան, հիանալի գիտեն Հայաստանի անհույս թույլ տեղը. անվտանգություն: ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, և արդեն բոլորն էլ համոզված են, որ միայն ՀԱՊԿ-ի մասին հիշատակումը կարող է հանգստացնել Երևանի բոլոր պոռթկումները:

Որպես անվտանգության համակարգ, ՀԱՊԿ-ը իր գոյության ողջ տարիների ընթացքում իրեն չի դրսևորել: Որպես քաղաքական համակարգ՝ նույնպես, ինչը որոշակի քաղաքական իմաստ ունի. նրա անդամներից ոչ ոք իր տարածքում որևէ ակտիվ գործողություն չի արտոնում, նարնջագույն հեղափոխություններ չեն կանխատեսվում, իսկ եթե ինչ-որ մեկին տապալում են, ոչ մեկ չի ափսոսում: Ի վերջո, ինչով կարող էր ՀԱՊԿ-ը օգնել Հայաստանին՝ ելնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարակշռություն պահպանելու Ռուսաստանի ներկա փորձից, ինչի շրջանակներում նրանից հեռացող Ադրբեջանը ակնհայտրոեն նրա համար ավելի կարևոր է, քան ռազմավարական դաշնակից Հայասատա՞նը: Իսկ ներկա դրությամբ օգնությունը կթվար գրեթե հումորային. Արդբեջանի կողմից հսկայական ծավալներով գնված ռուսական նոր զենքը՝ Ղարաբաղում տեղակայված հսկայական քանակությամբ տանկերի և չինական «սմերչի» դեմ, որը, ըստ նույն տրամաբանության, պետք է ղեկավարեն Գյումրու ռազմաբազայի ռուս մասնագետները:

Մի խոսքով, չկա այնպիսի տպավորություն, որ «անվտանգության կարմիր գծի» շուրջ խոսակցություններում ևս (որ չի կարող հատել Երևանը) ինչ-որ մինչև վերջ ասված չէ: Եվ ՀԱՊԿ-ը, հնարավոր է, ծանրակշիռ արգումենտ է, բայց այնուամենայնիվ ոչ միակը: Եվ ոչ էլ գլխավորը:

Սարգսյանն արդեն սկիզբ է դրել երկրորդ պատմական հեղափոխությանը: Առաջինը սկսվեց 5 տարի առաջ, երբ Հայաստանն ու Թուրքիան ֆուտբոլի աշխարհի առաջնության նախըտրական փուլում հայտնվեցին միևնույն խմբում: Այդ ժամանակ ամերիկացիների ուղղորդմամբ (ինչպես այժմ եվրոպացիների) Հայաստանի նախագահը հույս ուներ ավարտին հասցնել պատմական առաքելությունը՝ հաշտվել վաղեմի թշնամու հետ: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, Սարգսյանը, կարծես թե սպասելով առաջին խոչընդոտին, հրաժարվեց հեղափոխությունից: Ընդ որում, այսօրվա հրաժարումը, թվում է, ավելի պակաս հարկադրված է, քան նախորդ անգամ: Հայ քաղաքագետ Մարտա Այվազյանը ենթադրում է, որ անձամբ Սարգսյանը, թերևս, ինչպես որ հայ, և ընդհանրապես հետխորհրդային էլիտայի մեծ մասը ավելի մոտ է Արևմուտքին: Սակայն Արևելքի գրավիտացիոն դաշտում ընդունված խաղի կանոնները շարունակում են գերիշխել փախչելու թեկնածուներից յուրաքանչյուրի վրա:

Հնարավոր է, որ Սարգսյանին համոզելու համար պարտադիր չէր նրան վախեցնել Ղարաբաղում Ադրբեջանի հնարավոր հաջողություններով: Համենայն դեպս անգամ այդպիսի իրավիճակում Հայաստանի նախագահի համար մանևրումների դաշտ կմնար: Ժամանակ ձգելու համար: Ի վերջո Հայաստանը 20 տարի շարունակ Մոսկվային փորձում էր համոզել, որ ստիպված է հավասարակշռություն փնտրել Արևմուտքում, ոչ այն բանի համար, որ մեկ օրում հրաժարվի դրանից:

Այնպես որ, ամենայն հավանականությամբ նա չի էլ հրաժարվել: Չէ՞ որ մենք խոսում ենք ինտեգրման նոր բանաձևի մասին, իսկ դրանում այժմ փորձում են փնտրել ընդունելի արժեքներ, որով պետք է վճարել Մոսկվային այսօրվա ազատագրի համար, որը հնարավոր է, Ռուսասատնը ստորագրի վաղը: Կամ չստորագրի: Բայց հնարավորություն կա, և վաղը այդ հնարավորության փոխարժեքը անպայման կբարձրանա, և դա էլ բոլորը հասկանում են: Հնարավոր է, հենց դա նկատի ուներ ուկրաինացի քաղաքագետներից մեկը՝ ենթադրելով, որ «քաղաքակրթության ընտրություն արդեն արվել է. դա Եվրոպան է. խնդիրը միայն ռիսկերը նվազագույնի հասցնելու մեջ է: Հենց դրանով է զբաղված Կիևը՝ պայքարելով Մոսկվայի դեմ. հասկանալի է, որ ոչ թե կոնֆետների, այլ վաղվա տարանջատման ֆյուչերսների գնի համար»:

Հնարավոր է, հենց այս, և ոչ թե Հայաստանի և անձամբ նրա նախագահի ղարաբաղյան ռիսկերն են քննարկել Պուտինը Սարգսյանի հետ:

Չէ որ առայժմ Եվրամիության հետ ասոցացումը նույնպիսի սիմվոլների համակարգ է, ինչպիսին Մաքսային միությունն է: Ի՞նչն էր խանգարում միևնույն լեզվով խոսող գործընկերներին համաձայնվել, որ Մաքսային միությանը անդամակցությունը հենց այն գինն է, որը Երևանն այսօր պետք է վճարի Վիլնյուս գնալու համար: Մանավանդ որ եվրոպացիներն իսկապես մեկ օրվա շոկից և մտորումներից հետո ակնարկեցին. Մաքսային միության անդամակցության և միաժամանակ Եվրոպայի հետ ասոցացման մեջ ճակատագրական ոչ մի բան չկա:

Բայց եթե անգամ այդպես է, և Վիլնյուսը չեղյալ չհամարվի, ապա այն զգալիորեն արժեզրկված է: Անգամ եթե հարկ լինի փաստաթղթերում շտապ կերպով ուղղումներ մտցնել միայն Երևանի համար, այդ ուղղումների ստվերը կընկնի բոլորի վրա: Այն չափով, որքանով որ այսօր Հայաստանը ստիպված է վճարել բոլորի փոխարեն:

Թարգմանությունը՝ Վիկտորյա Անդրիասյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում