Twitter-ի օգտատերերը շփոթել են բանտում կախված հանցագործ Արիել Կաստրոյին և Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյին: Այս մասին գրում է The Huffington Post-ը:
Արիել Կաստրոյի մասին նորության հայտնվելուց հետո Twitter-ում սկսել են գրել Կուբայի առաջնորդի մահվան մասին՝ կիրառելով #FreeCuba հեշթեգը:
Նորության հանդեպ օգտատերերի արձագանքը միանշանակ չի եղել: Ոմանք տխրել են, իսկ ոմանք՝ ուրախացել:
Արիել Կաստրոյի մահվան մասին տեղեկությունների տարածումից հետո նրան անվանել են «Կուբայի Կոմունիստական կուսակցության ջրահարս»՝ խաղարկելով նրա անվան հնչողությունը Դիսնեյի «Ջրահարսը» մուլտֆիլմի համանուն կերպարի անվան հետ:
Քլիվլենդի մոլագարը իր միայնակ խցում կախված էր հայտնաբերվել սեպտեմբերի 4-ին:








































