Քննադատները ծայրահեղ անբարյացակամ են ընդունել «Դիանա» ֆիլմը, որը արքայադուստր Դիանայի կյանքի վերջին տարիների մասին է՝ հաղորդում է The Global Post-ը:
Ըստ The Guardian-ի՝ ֆիլմը «չափազանց պարզունակ հայացք է նետում իրադարձությունների վրա»:
«Ֆիլմը ստեղծում է թյուր և շատ թերի տպավորություն»,- նշվում է գրառման մեջ:
Ֆիլմում հիմնականում ներկայացվում է Դիանայի սիրավեպը պակիստանցի սրտի վիրաբույժ Հասնաթ Խանի հետ: Անձամբ Խանը բացասաբար է վերաբերվել ֆիլմին՝ նշելով, որ ֆիլմի կերպարն իր հետ ոչ մի ընդհանուր բան չունի:
The Telegraph-ի լրագրողը համարում է, որ չնայած Նաոմի Ուոթսը շատ լավ է խաղում, կարողանում է ճիշտ վերարտադրել Դիանայի շարժումները, սակայն նրան չի բավականացնում արքայադստեր աչքերի արտահայտությունը:










































