Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կանգնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողքին «Մեծ քսանյակի» առաջնորդների հավաքական լուսանկարում, հաղորդում է RIA Novosti-ն:
G20-ի գագաթնաժողովի պաշտոնական հավաքական լուսանկարում պատկերված են 34 մասնակիցները՝ ազգային պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:
Բարաք Օբաման և Պուտինը գտնվում են առաջին շարքում, նրանց միջև կանգնած է Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն:









































