Մեծ յոթնյակի (G7) երկրները Ռուսաստանին և Իրանին կոչ են անում դրդել Սիրիայի իշխանություններին կատարել քիմիական զինաթափման պարտավորվածությունները: Այս մասին ասվում է G7-ի անդամ երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունում:
G7-ում նաև ընդգծել են, որ պատրաստ են համագործակցել Մոսկվայի հետ՝ սիրական հակամարտության կարգավորման հարցով, եթե Ռուսաստանն օգտագործի իր ազդեցությունը Դամասկոսում:
«Եթե Ռուսաստանը պատրաստ է օգտագործել իր ազդեցությունը, ապա պատրաստ ենք համագործակցել Սիրիայում հակամարտությունը լուծելու, քաղաքական կարգավորման հարցերում և վերջում մեր ավանդն ունենալ երկրի կայունացման և վերականգնման ծախսերի գործում»,- նշված է հայտարարության մեջ:











































