Ermeni Haber կայքի փոխանցմամբ՝ թուրքական TRT պետական հեռուստաընկերությունն առաջին անգամ ցուցադրել է հայկական տեսահոլովակ։ Հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել է պոլսահայ Սիբիլ Բեքթորոսօղլուի «Նամակ» երգի տեսահոլովակը։
Ակնկալվում է, որ այն կցուցադրվի ԱՄՆ-ում, Հայաստանում, Կանադայում ու եվրոպական երկրներում։