Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով միջազգային համաժողովի անցկացումը վտանգի տակ է հայտնվել: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հետ հանդիպումից հետո:
«Մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի իրականացնենք Ժնևում խաղաղ համաժողով անցկացնելու ռուս-ամերիկյան նախաձեռնությունը: Այժմ «Ժնև-2»-ը վտանգված է օգոստոսի 21-ի (երբ տեղեկատվություն հայտնվեց Դամասկոսի մոտ քիմիական հարձակման մասին- 1in.am) իրադարձությունների և այն հետևանքների պատճառով, որոնք կարող են առաջանալ այդ կապակցությամբ»,- ասել է Բրահիմին:
Նա նաև նշել է, որ Սիրիայի հարցով ցանկացած գործողություն պետք է հաստատի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Բրահիմիի խոսքերով՝ ոչ մի երկիր չի կարող ստանձնել «արդարադատություն իրականացնողի» պարտականությունը:










































