Վանաձորի որոշ նախադպրոցական հաստատություններում կատարվել է տնօրենների փոփոխություն: Թիվ 2, թիվ 8 և թիվ 33 մանկապարտեզների տնօրենների գործունեությունը դադարեցվել է:
Թիվ 2 մանկապարտեզի տնօրենի լիազորություններն ստանձնել է քաղաքապետի դուստրը` Աննա Դարբինյանը, տնօրեն Ագնեսա Խաչատրյանի փոխարեն: Նա թիվ 8 մանկապարտեզի տնօրենն էր, որի լիազորություններն այժմ փոխանցվել է հորեղբոր աղջկան` Ալլա Դարբինյանին:
Թիվ 33 մանկապարտեզում տնօրեն Զաիրա Քալաշյանին փոխարինել է Գայանե Սարգսյանը, ով նույն մանկապարտեզի փոխտնօրենն էր:
Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանի փոխանցմամբ` նրանք ժամանակավոր պաշտոնակատարներ են: Բաժնի պետի խոսքով՝ տնօրենի պաշտոնում նրանց պետք է հաստատի ավագանին:
Ի դեպ, պաշտոնից ազատված Ագնեսա Խաչատրյանն աշխատանքի է տեղավորվել եղբոր` Գուրգեն Խաչատրյանի բուհում` Վանաձորի մանկավարժական ինստիտուտում:








































