Wednesday, 01 07 2026
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը

Գլենդելի հայությունը այսուհետ կարող է իրեն թույլ տալ նման հաղթանակներ․ Զարեհ Սինանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ապրիլի 4-ին Գլենդելում ավագանու ընտրություններում հաղթանակ տարած Զարեհ Սինանյանը։

Պարոն Սինանյան, ապրիլի 4-ին Գլենդելում տեղի ունեցած ավագանու ընտրություններում հաղթանակ են տարել հայազգի Վրեժ Աղաջանյանը, Արա Ջեյմս-Նաջարյանը և Դուք։ Ընդհանուր առմամբ պասիվ հայ համայնքի՝ այսքան ակտիվ մասնակցությունը ինչո՞վ էր պայմանավորված:

-Ամեն ինչ հարաբերական է։ Մեր ակտիվությունը ոգևորիչ է թվում, երբ համեմատում ենք այլ ազգի ներկայացուցիչների պասիվության հետ: Եվ իրականում այնքան մեր ակտիվության հարցը չէր, որքան իրենց պասիվության, բայց ինչ խոսք, մեր համայնքի ակտիվությունը մեր ջանքերի հետևանք էր։ Այսինքն՝ եթե մենք մեր ունեցած ջանքն ու էներգիան չներդնեինք ընտրազանգվածին դուրս հանելու մեջ, ապա նրանք էլ պասիվ կլինեին:

-Եվ ի՞նչ պետք է անել այսուհետ էլ ավելի առաջ գնալու, չբավարարվելու միայն քաղաքային խորհրդով, ավագանիով։

-Պարզապես պետք է լավ աշխատենք, պետք է քաղաքական ամուր կապեր և դաշինքներ ստեղծենք ոչ հայ քաղաքական գործիչների հետ։ Ավելի շատ պետք է ինտեգրվենք Դեմոկրատական և Հանրապետական կուսակցության մարմիններում։ Անցյալ տարի՝ նոյեմբերին, մենք հնարավորություն ունեինք նահանգային համագումարում ընտրել հայազգի մեկ թեկնածուի՝ Արտաշես Քասախյանին, և պարտվեցինք։ Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու:

-Երբևէ քաղաքային խորհրդի կազմում այսքան հայ ընտրված եղե՞լ է։

-Ո՛չ, չի եղել: Սա իհարկե աննախադեպ է՝ քաղաքային խորհրդի անդամներից 4-ի հայազգի լինելը նոր երևույթ է։ Սա երկու գործոնով է պայմանավորված. առաջին՝ զուտ կրիտիկական մասայի առկայության փաստն է, այսինքն՝ այսօր մենք բնակչության այնպիսի թիվ ունենք, որ մեզ կարող ենք թույլատրել նման հաղթանակներ, երկրորդ՝ 1999-ից կազմակերպչական աշխատանքների արդյունքում քաղաքական մոբիլիզացիայի հետևանք է։

-Հայաստանում ապրիլի 2-ին նույնպես ընտրություններ էին։ Ի՞նչ տպավորություն ստացաք։ Արդյո՞ք այն խոստումները, որ այս անգամ Հայաստանում տեղի կունենան իսկապես ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ, կյանքի կոչվեցին:

-Ճիշտն ասած, այնքան տարված եմ եղել սեփական ընտրարշավով և մեր ընտրություններով, որ չեմ կարողացել շատ մանրակրկիտ հետևել Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին: Գիտեմ, որ նոր համակարգ էր, նոր ընտրակարգի պայմաններում տեղի ունեցան այս ընտրությունները, նաև գիտեմ արդյունքները: Արդյունքներն իրոք հիասթափեցնող են հենց այն իմաստով, որ սարսափելի արտագաղթ է տեղի ունենում, երկիր, որտեղ բնակչությունը կորցրել է հավատն ապագայի նկատմամբ, ինչպե՞ս կարող է վերընտրել նույն այդ քաղաքական ուժին, որը երկիրը հասցրել է այսօրվա վիճակին: Սա է ամենատարօրինակը: Միաժամանակ ուրախ եմ, որ «Ելք»-ը հաջողությամբ մտել է ԱԺ:

Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը, որ նորից ընտրվեց ՀՀԿ-ն: Հայաստանում վերջին տարիներին քաղաքացիական հասարակության կայացման մասին էինք խոսում, «Էլեկտրիկ Երևան»- ի ժամանակ Դուք անձամբ այստեղ էիք, հետևում էիք գործընթացներին: Ըստ Ձեզ, ինչո՞ւ քաղհասարակությունը չկարողացավ ինքնակազմակերպվել և քաղաքական հայտ ներկայացնել։ Արդյո՞ք խնդիրը հենց այդ բացը չէ, որ այսօր կա:

-Գիտեք, առեղծվածային իրավիճակ է, չեմ կարողանում տրամաբանական բացատրություն գտնել, թե ինչու որևէ բանական էակ կարող է կողմ քվեարկել մի ուժի կամ անձի, որն իրեն զրկում է նույնիսկ ապագայի նկատմամբ հավատից: Չեմ կարող դա բացատրել: Թե տեխնիկապես ինչ տեղի ունեցավ, և ինչն է դեր խաղացել, դժվարանում եմ ասել, որովհետև անհրաժեշտ տեղեկություն չունեմ:

Ինչ վերաբերում է քաղհասարակության գործունեությանը, մարդիկ արդյունքը չտեսան։ Մի քանի շարժումներ տեղի ունեցան, որոնք հաջողության ավարտվեցին։ Օրինակ՝ «Մաշտոցի պուրակ»‑ի շարժումը, ինչ-որ չափով նաև «Էլեկտրիկ Երևան»‑ը, բայց մեծ հաշվով, դա Հայաստանի իրականությունը չփոխեց: Սա է պատճառը, որ մարդկանց մոտ որոշ թերահավատություն գոյություն ունի նաև քաղհասարակության կողմից նախաձեռնվող տարբեր շարժումների նկատմամբ:

-Պարոն Սինանյան, ի՞նչ պատկերացումներ ունի տեղի հայ համայնքը Հայաստանի մասին։ Նշվում է, որ 90-ականներին գնացած հայերը Հայաստանը պատկերացնում են 90-ականների Հայաստանի նման։ Ի վերջո, Հայաստանի մասին տեղի հայությունն ի՞նչ պատկերացումներ ունի և արդյո՞ք կարծում է, որ կարող է Հայաստանում իրավիճակի փոփոխությունների վրա ազդեցություն ունենալ:

-Ես այդ կարծիքի հետ համամիտ չեմ, որովհետև այսօր հեղեղի է նմանվում Հայաստանից հոսքը, այսօր այնքան մեծ է կապը Հայաստանի հետ՝ դրական և բացասական իմաստով, այո, այսօր շատ մարդ է կարողանում այցելել Հայաստան, մանավանդ ամռան երեք ամիսների ընթացքում, բայց միևնույն ժամանակ մենք մարդկանց հսկա ներհոսք ունենք, որոնք պարզապես փախչում են Հայաստանից, հետևաբար, պատկերցումներն այսօրվա Հայաստանի մասին շատ իրատեսական են: Այստեղ ապրում են տարբեր պաշտոնյաներ, տարբեր գեներալներ, ներքին գործերի համակարգի բարձր պաշտոնյաներ, շատ հաջող ձեռնարկատերեր, շատ կիրթ մարդիկ են: Համատարած դուրս են գալիս, շատերը Ռուսաստան են գնում, բայց շատերը գալիս են ԱՄՆ և կոնկրետ Գլենդել քաղաք: Հետևաբար, այլևս 90-ականների պատկերացումերը չեն, այդպես չէ հենց այն պատճառով, որ այսօրվա հայաստանյան ներկայությունը հարավային Կալիֆոռնիայում, Գլենդելում շատ մեծ է:

Մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում շատ են նաև դերասանական հանրույթի, շոու բիզնեսի ներկայացուցիչների արտագաղթը:

-Դերասաններ, ուսուցիչներ, ամենաերիտասարդներից մինչև ամենատարեցներ, այսինքն՝ ում 1 տարի առաջ տեսնում էին Հայաստանի հեռուստատեսությամբ, նրանք այսօր Գլենդելում են բնակվում և, որքան ես եմ հասկանում, ԱՄՆ-ից վերադառնալու մտադրություն չունեն:

-Պարոն Սինանյան, սեպտեմբերից Հայաստանում կառավարություն է փոխվել։ Վարչապետ Կարեն Կարապետյանը բազմիցս դիմել է սփյուռքահայությանը՝ գալ այստեղ միասին մշակութային, սոցիալական, քաղաքական, հասարակական և այլ ոլորտների զարգացմանը նպաստել, մասնակից դառնալ այս գործընթացներին և գալ ներդրումներ անել: Ընդհանրապես, ըստ Ձեզ, այս կոչերը, այս հայտարարություները որքանո՞վ են գրավում սփյուռքահայերին, վստահություն առհասարակ կա գալ, այստեղ ներդրումներ անել և մասնակից դառնալ այս գործընթացներին:

-Ես վարչապետին, իհարկե, ի սրտե հաջողություն եմ ցանկացել, երբ նա իր աշխատանքին է անցել։ Ցանկացած նորմալ հայ մարդու պես կուզեի, որ նա հաջողեր, որպեսզի այս իրավիճակը շտկվեր, որպեսզի այս դեգրադացիոն հետդարձի հոսանքը շուռ գար, և մենք սկսեինք վերելք ապրել, բայց այս կոչերը, կներեք, լուրջ չեն, այդ լոզունգային մակարդակի քաղաքականությունը մնաց հենց 90-ական թվականներում։ Այլևս ոչ ոք նման բաները լուրջ չի ընդունում, մարդիկ սպասում են կոնկրետ քայլերի, կոնկրետ գործողությունների, այս պահին որևէ գործողության մասին ես տեղյակ չեմ, այստեղ էլ մարդիկ տեղյակ չեն, որևէ մեկը մտադրություն չունի որևէ ներդրում անել Հայաստանում, որովհետև մարդիկ պաշտպանված չեն։ Որպես իրավաբան՝ կարող են ասել, որ անկախ նրանից՝ ով ինչ է կարծում, Հայաստանի համար մեկ խնդիրն իհարկե արդարադատության համակարգի իսպառ բացակայությունն է։ Հայաստանը մի երկիր է, որտեղ չկա դատական համակարգ, կան դատարաններ, դատավորներ, բայց նրանք դատավորներ չեն: Որևէ մարդ, ով ուզում է ներդրումներ անել, դա լինի Հայաստանում, թե այլ երկրում, ուզում է պաշտպանված լինել։ Հայաստանում բոլորը գիտեն (և սա երկու տասնամյակի փաստերի վրա է հիմնված), որ արդարադատություն գոյություն չունի: Մինչև այս հարցը լուծում չստանա, որևէ լուրջ մարդ Հայաստանում ներդրում չի անի՝ բացառությամբ Հայաստանում օլիգարխիկ շրջանակներից, որոնք իշխանության հետ են շաղկապված, որոնք քրեական համակարգի, քրեական կառույցների հետ են համագործակցում:

Մամուլը գրում է, որ պաշտոնաթող շատ պաշտոնյաներ գալիս են այդտեղ փորձում ներդրումներ անել։ Կա՞ նման խնդիր, թե՞ ոչ։

Գիտեք, ի վերջո այդ մարդիկ էլ, նախկին պաշտոնյաները մարդիկ են, ովքեր գումար ունեն և կարող են չէ՞ ինչ-որ գումար ներդնել Հայաստանում։ Չեմ ուզում խորանալ, թե ինչպես են ձեռք բերել, բայց նույնիսկ այդ մարդիկ էլ պաշտպանված չեն, իրենց իսկ ստեղծած համակարգի մեջ իրենց պաշտպանված չեն զգում, որովհետև գիտեն, որ չեն կարող պաշտպանված լինել, հանգամանքներ կարող են փոխվել, և իրենք էլ խաղից դուրս վիճակում հայտնվեն: Ես այդպես եմ դա մեկնաբանում:

 

Լուսանկարը՝ civilnet.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում