Կորեական թերակղզու ափերին ամերիկյան «Կառլ Վինսոն» ավիակրի մոտենալը նշանակում է, որ Հյուսիսային Կորեա ներխուժելու ԱՄՆ-ի պլանները հասել են լուրջ փուլի՝ ասվում է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ մամլո քարտուղարի հայտարարությունում։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
Մեկնաբանությունում ասվում է, որ ԱՄՆ-ի գործողությունները հերթական անգամ հաստատում են ռազմական հզորությունների մեծացման և միջուկային զենքի մշակման հարցում Հյուսիսային Կորեայի քաղաքականության արդարացիությունը։
Ապրիլի 9-ին ԱՄՆ նավատորմի հարվածային խումբը ստացել էր Խաղաղ օվկիանոսի արևմտյան մաս շարժվելու հրաման։ Հարվածային խմբի կազմում ներառված է հածանավ և երկու ականակիր նավ, որոնք զինված են կառավարվող հրթիռներով։











































