Կանադական ոստիկանությունը առգրավել է երկրի պատմության մեջ սինթետիկ մետամֆետամինի խոշորագույն խմբաքանակ՝ գրեթե 40 մլն դոլար արժողությամբ: Այս մասին հաղորդել է Օնտարիոյի ոստիկանության ղեկավար Մայք Արմսթրոնգը:
Նրա խոսքերով՝ մասշտաբային օպերացիան անցկացվել է հուլիսի վերջին: Հաջողվել է որոշել երեք ստորգետնյա լաբորատորիաների գտնվելու վայրը, որտեղ հետագայում հայտնաբերվել էր 120 կգ մետամֆետամինի փոշի: Այն կբավարարեր ավելի քան 4 մլն հաբեր պատրաստելու համար, և 110 հազար պատրաստի դեղահաբեր: Ձերբակալվել է Օնտարիոյի 5 բնակիչ, առգրավել են 81 հազար դոլար կանխիկ գումար և 5 ավտոմեքենա:











































