Սիրիական հարցը և Ռուսաստանի կողմից նախագահ Բաշար Ասադի աջակցության հարցը կդառնա քննարկումների գլխավոր թեման Իտալիայում G7-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ, հայտնում է The Guardian-ը:
Սպասվում է, որ նախարարները կկենտրոնանան Լիբիայի, Իրանի և Ուկրաինայի հարցերի քննարկման վրա, սակայն կապված վերջին դեպքերի հետ` հանդիպման գլխավոր թեման կլինի սիրիական հարցը:
Հանդիպմանը ներկա կլինեն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի արտգործնախարարները:
Իտալիան նաև հանդես է եկել որպես նախաձեռնող, որ ապրիլի 11-ին տեղի ունենա G7 նախարարների հանդիպումը Թուրքիայի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Թաթարի արտգործնախարարների հետ, որպեսզի քննարկվի «վտանգավոր ռազմական սրման կանխումը»:









































