Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ Սիրիայի տարածքում կիրառվել է զարին թունավոր գազը: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով վարչապետ Դևիդ Քեմերոնի հայտարարությունը:
Քեմերոնի խոսքերով՝ Porton Down լաբորատորիայի մասնագետները անցկացրել են Սիրիայում վերցրած հագուստի և հողի նմուշներ, այնուհետև իրենց եզրակացություններն են ներկայացրել պաշտպանության նախարարությանը: Ռազմական գերատեսչությունում հաստատել են տեղեկատվությունը, որ նմուշներն իրոք պարունակում են զարինի հետքեր:
Քեմերոնը նաև հերքել է այն կարծիքը, ըստ որի՝ կառավարությունը «կապված ձեռքերով է» այն բանից հետո, երբ պատգամավորները հրաժարվել են աջակցել Սիրիայում ռազմական գործողությանը: Մասնավորապես, վարչապետը կոչ է արել ակտիվացնել սիրիացի փախստականներին օգնելու ջանքերը և արագացնել ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցությունների նախապատրաստումը:









































