Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Այժմ յուրաքանչյուր պատգամավորի բաժին է ընկնում երկուսուկես ելույթ. դիտարկում

Խորհրդարանի գարնանային նստաշրջանի ընթացքում գրանցվել է կոալիցիոն կուսակցությունների միօրինակ քվեարկություն՝ քննարկվող հարցերը ստացել են 90 տոկոս «կողմ» և հազիվ 1 տոկոս «դեմ»: Այսօր «Ազգային ժողովի օրենսդրական գործունեության մոնիտորինգ»-ի վերաբերյալ քննարկման ժամանակ այս մասին ասաց «Մանդատ» ՀԿ-ի նախագահ Լուսինե Վասիլյանը՝ հավելելով, որ գարնանային նստաշրջանի ընթացքում կառավարության մեծ չափով օրինագծերի հարցում ԱԺ-ն
ակտիվ է եղել:

Նրա տեղեկացմամբ՝ քվեարկություններին ամենաակտիվը մասնակցել են ՀՅԴ, ամենապասիվը՝ ԲՀԿ պատգամավորները: «ՀՅԴ-ն խորհրդարանում ամենաշատ «ձեռնպահ» քվեարկած քաղաքական ուժն է, ՀԱԿ-ը՝ ամենից շատ «դեմ» քվեարկածը»,- ասաց նա:

Քննարկմանը ներկա՝ «Ազգային ժողովի օրենսդրական գործունեության մոնիտորինգ»-ի փորձագետ Գոռ Աբրահամյանն էլ նկատեց, որ ըստ դիտարկումների՝ խորհրդարանում նկատվում է ելույթների, հարցադրումների ակտիվացման միտում:

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախկին 2 ելույթի փոխարեն՝ այժմ յուրաքանչյուր պատգամավորի բաժին է ընկնում 2.5 ելույթ: Խորհրդարանում անելիք կա հատկապես ներկայացուցչական գործառույթի մասով: Քննարկումներից բացակայությունների հարցն ընդհանրապես կարգավորված չէ և կախված է ԱԺ նախագահի սուբյեկտիվ վերաբերմունքից»,- ասաց նա:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարևորեց հատկապես կառավարության գործունեության նկատմամբ ԱԺ-ի վերահսկողական գործառույթի ուժեղացման հարցը: «Այդ գործառույթները սարսափելի վատ վիճակում են»,- նշեց նա:

Իսկ ահա ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, անդրադառնալով Ազգային ժողովի օրենսդրական գործունեության մոնիտորինգի վիճակագրական տվյալներին, դրանցից որոշների նկատմամբ իր անհամաձայնությունը հայտնեց: «Կարծում եմ՝ հանրությունը պետք է գնահատական տա պատգամավորին՝ ըստ նրա հնչեցրած հարցերի որակի և ոչ թե քանակի, մինչդեռ մոնիտորինգի վերաբերյալ զեկույցում նշվում են թվեր, թե որ պատգամավորն է ամենաշատ թվով հարցեր հնչեցրել»,- ասաց նա:

Խորհրդարանական վերահսկողության գործառույթի ուժեղացման անհրաժեշտության վերաբերյալ իր դրական վերաբերմունքն արտահայտեց նաև ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Շատ կարևոր խնդիր է, երբ հարց տվող պատգամավորը շարունակի մնալ դահլիճում և լսել սեփական հարցի պատասխանը: Այլապես պատասխանող կողմի խոսքը օդի մեջ է մնում»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում