ԱՄՆ-ը Սիրիայում իր ռազմական գործունեության մեջ մի շարք փոփոխություններ է մտցրել, որպեսզի ուժեղացնի ամերիկյան զինվորականների պաշտպանությունը սիրիական օդանավակայնի վրա հարվածելուց հետո, հայտնում է Reuters-ը:
Պաշտոնյաները անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվել են քննարկել, թե ԱՄՆ-ն ինչպիսի կոնկրետ միջոցառումներ է ձեռնարկել հարվածներից հետո, սակայն ավելացրել են, որ նրանք չեն թուլացնի ահաբեկչության դեմ պայքարը:









































