«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակցի ելույթի ռեժիսուրայով կզբաղվի Սաշա Ժան-Բապտիստը։
Նա կօգնի Արծվիկին՝ ի կատար ածելու նրա նպատակը, որը կայանում է Կիևում անցկացվելիք մրցույթում լավ արդյունքի հասնելու մեջ։ Այս մասին ասել է Արծվիկը escdaily.com-ի հետ զրույցում։ Մրցույթում նա հանդես է գալու Fly with me երգով։
Արծվիկը բեմականացումից մանրամասներ չի ներկայացրել՝ ցանկանալով անակնկալ մատուցել հանդիսատեսին։
Սաշա Ժան-Բապտիստն աշխատել է նաև Իվետա Մուկուչյանի հետ, ըստ այդմ՝ կարելի է կարծել, որ ելույթը հետաքրքիր է լինելու։









































