ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները պետք է անպայման հանդիպեն, հաղորդում է BBC-ն:
«Նրանք պետք է սկսեն խոսել, ինչը կհանգեցնի հարաբերությունների լավացմանը և կկանգնեցնի այն, ինչ տեղի է ունենում հիմա»,- ասել է Գորբաչովը:
Ավելի վաղ նա լրագրողներին հայտարարել էր, որ մտահոգված է ռուս-ամերիկյան հարաբերությունների վատացմամբ, որը փակուղու մեջ է դնում սիրիական ճգնաժամը:








































