Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերն աջակցության խոսքեր է հասցեագրել գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, ում ֆուտբոլի գերմանացի վերլուծաբանները քննադատում են` թիմի ռոտացիայի պատճառով:
«Կարծում եմ` Պեպին հասցեագրված որոշ դիտողություններ պարզապես անթույլատրելի են: Եթե վերլուծենք նախորդ մրցաշրջանը, ապա չենք կարող ասել, թե ամեն ինչ իդեալական էր:
Նախկինում մեր թիմի ցուցադրած խաղն այնքան էլ լավ չէ ապագայի համար: Գվարդիոլան հրավիրվել է թիմ և նրան պետք է ժամանակ տալ»,- ասել է Զամերը:







































