ԱՄՆ իշխանությունները պատրաստ են Սիրիայում նոր գործողություններ սկսելու: Այդ մասին Fox News-ին հայտնել է նախագահ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ Մաքմսթերը:
«Մեր նպատակը քիմիական զենքի կիրառման կանխումն էր: Մենք պատրաստ ենք նոր գործողությունների»,- ասել է նախագահի խորհրդականը:
Նրա խոսքով՝ ներկա պահին Ռուսաստանը հնարավորություն ունի վերանայելու իր գործողությունները Սիրիայում և դառնալու խնդրի լուծման մասնակից:









































