Մի քանի տասնյակ դիմակավորված երիտասարդներ զանգվածային անկարգություններ են իրականացրել շվեդական Գետեբորգ քաղաքի հյուսիսարևելյան Համարկյուլեն շրջանում։ Այս մասին գրում է Expressen թերթը։
Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր։ Մոտ 30 անձիք քարեր ու Մոլոտովյան կոկտեյլներ են նետել ոստկանական պարեկային խմբի ուղղությամբ։ Իրավապահներից մեկը կրծքավանդակի վիրավորում է ստացել, իրավապահներին լուրջ վնասվածքներից փրկել են սաղավարտներն ու զրահաբաճկոնները։
Բազմությունը մեքենա է հրկիզել, կոտրել սրճարանի պատուհանները։ Ոստիկանները հավելյալ ուժեր են խնդրել։ Նրանց է միացել ուղղաթիռ։
Ոստիկանության ներկայացուցիչ Ստեֆան Գուստաֆսոնը հայտարարել է, որ խոսքը ոչ թե սոցիալական հուզումների, այլ հանցավորության մասին է։ Հարձակվողների գործողությունները որակվել են որպես բռնություն իրավապահների նկատմամբ, զանգվածային անկարգություններ, վանդալիզմ, հրկիզմամբ վնասի պատճառում։ Հարձակվողներին դեպքի վայրում ձերբակալել չի հաջողվել։











































