Փաստաթղթում ասվում էր, որ եթե Իվան Օստրոուշկոն չներկայանա զինկոմիսարիատ, ստիպված կլինի վճարել 85 գրիվնի տուգանք:
«Երբ բերեցին ծանուցումը, Վանյայի հայրը սկզբում զարմացել էր, իսկ հետո կատակով որդուն առաջարկել էր ծառայության գնալ. դու արդեն դպրոցում եղել ես, բանակ գնալու ժամանակն է: Այնտեղ տալիս են հագուստ ու սնունդ: Վանյան նույնիսկ սկսել էր պայուսակը հավաքել, իսկ հետո փոշմանել էր:
Մենք ցանկանում էինք նամակ գրել տեղի զինկոմին. մի՞թե բանակում այնքան դժվար է զինվորների հետ, որ զորակոչում են 8-ամյա տղային: Պարզվել է, որ անձնագրային բաժնում են սխալվել: Այժմ պահում ենք Վանյայի ծանուցումը՝ որպես ընտանեկան մասունք»,- պատմել է երեխայի տատը:














































