Tuesday, 23 06 2026
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Հայաստանը Եվրամիությունը փոխեց Մաքսային միության հետ. The Wall Street Journal

Եվրոպացի դիվանագետներն ապշած էին, լսելով, որ Հայաստանը, որ ձգտում էր ամրապնդել կապերը Եվրամիության հետ, փոխարենը միանում է Ռուսաստանի կողմից ղեկավարվող Մաքսային միությանը, գրում է The Wall Street Journal-ը:

Հոդվածի հեղինակներ Նաֆտալի Բենդևիդը և Լորենս Նորմանը նշում են, որ դա կարող է նպասել տարածաշրջանում ազդեցության համար պայքարում Կրեմլի հաղթանակին:

«Այժմ հարցն այն է, թե կհետևեն արդյոք Հայաստանի օրինակին մյուս նախկին խորհրդային հանրապետությունները»:

Ենթադրվում էր, որ Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում կնախաստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Սակայն, եվրոպացի պաշտոնյաների խոսքով, Մաքսային միության երկրները չեն կարող անդամակցել Եվրամիությանը, քանի որ ըստ էության, նրանք առևտրային հարցերում իրենց ինքնիշխանությունը զիջում են Ռուսաստանին:

Բրյուսելում գրեթե ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանի քաղաքականության կտրուկ փոփոխությունը պայմանավորված է Մոսկվայի ջանքերով, որոնց շնորհիվ ԵՄ–ի հետ մերձեցումը կարող է թանկ նստել Հայաստանի վրա: Ռուսաստանը ճնշման հզոր օջախ ունի, քանի որ նա հանդիսանում է Հայաստանի բնական գազի մատակարարը և կարող է սահմանել վառելիքի գինը:

«Հայաստանի վրա ճնշումների մասին հայտնի էր, և այդ առումով սա զարմանալի չէ,- ասել է Եվրախորհրդարանում Լեհաստանի պատգամավոր Յացեկ Սարիուշ-Վոլսկին: – Բայց զարմանալի է այն փաստը, որ այդ ճնշումները հաջողություն ունեցան, և Հայաստանին ուժով, եթե ուզում եք, ստիպեցին փոխել իր որոշումը, և մենք խորապես ցավում ենք այդ կապակցությամբ»:

Հայաստանի որոշումը կարող է խնդիրներ առաջացնել մյուս պետությունների համար, որոնք ուսումնասիրում էին ԵՄ-ի հետ մերձեցման հնարավորությունը, գրում են հեղինակները: Մասնավորապես, նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովում Ուկրաինան պետք է ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման երկար սպասված պայմանագիրը, իսկ Վրաստանն ու Մոլդովան պետք է նախաստորագրեն այն:

«Ընդհանուր համատեքստը, ինչը և տագնապի տեղիք է տալիս, այն է, որ ճնշումը վերաբերում է գործընկերության ձգտող բոլոր 4 երկրներին (ներառյալ Հայաստանը),- ասել է Սարիուշ-Վոլսկին:- Սա միայն ավելի մեծ պատկերի մի մասն է, և վախը կարող է հանգեցնել դոմինոյի էֆեկտի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում