Շվեդիայի ոստիկանները կալանավորել են տղամարդուն, ով Դրոտնինգատանում` Ստոկհոլմի գլխավոր հետիոտնային փողոցում բեռնատարը մխրճել է ամբոխի մեջ: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ստեֆան Լյովենը, հայտնում է Expressen TV-ը:
Լյովենը նաև հայտարարել է, որ դեպքը ունի ահաբեկչության բոլոր նշանները: Իր հերթին Spendrups ընկերությունում հայտարարել են, որ հարձակում գործելիս հաճախորդը օգտագործել է իրենց ավտոմեքենան: Նա կանչել է մեքենան, սպասել է, և երբ վարորդը լքել է խցիկը, նստել է մեքենան և հեռացել:
Ճշտված տվյալներով` վրաերթի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորների ճիշտ թիվը հայտնին չէ:









































