Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի և էստրադային շատ աստղերի նախկին թիկնապահը զոհվել է ԱՄՆ-ի Մայամի քաղաքում ոստիկանության հետ բախման ժամանակ, հաղորդում է RIA Novosti-ն:
Պատահարը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը, երբ 43-ամյա Նորման Օսթերբրեքը, հարևանների պնդմամբ, փորձել է մերկ ներխուժել Մայամիի հարավում գտնվող տներից մեկը: Տանն ապրող կինը բղավել է, նրան օգնության է եկել ամուսինը, և տղամարդկանց միջև վիճաբանություն է ծագել:
Ոստիկանությունը չի կարողացել հանգստացնել Օսթերբրեքին և ստիպված է եղել էլեկտրաշոկեր օգտագործել: Դրանից հետո վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները հաստատել են նրա մահը:
Նա եղել է նաև Լեդի Գագայի, Բեյոնսեի և Ջեյ Զիի թիկնապահը:








































