Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է ԱՄՆ-ի հրթիռակոծումն ուղղված սիրիական ավիաբազային: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք դրական քայլ ենք համարում հրթիռակոծումը՝ ուղղված Ասադի ռեժիմի հանցավոր գործողությունների դեմ: Բավարա՞ր է դա արդյոք: Այդպես չենք կարծում: Ժամանակն է լուրջ քայլեր ձեռնարկել անմեղ սիրիացի ժողովրդին պաշտպանելու համար»,-ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի հրթիռակոծումը կդառնա սկիզբ Սիրիայի իրադարձություններին Վաշինգտոնի առավել ակտիվ մասնակցության համար:









































