Պրահայում անտուն մարդը հայտնաբերել է 16 գանգեր, որոնք համարակալված են եղել: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Սեպտեմբերի 5-ին Պրահայում անտուն մարդը 15 գանգերով արկղիկ է գտել: Նա այդ մասին միանգամից ոստիկանություն է հայտնել, փոխանցում է Česká televise-ը: Մեկ օր առաջ աղբանոցում մեկ այլ անտուն մարդ մեկ գանգ էր գտել: Ոստիկանությունում կարծում են, որ այս երկու դեպքերը կապված են:
Որտեղից են հայտնվել այս գանգերը, դեռ հայտնի չէ: Իրավապահները կարծում են, որ եթե գանգերը համարակալված են, ապա հավանաբար մի ինչ-որ հավաքածուի մասն են կազմում: Հետաքննությանը հնէաբաններ և այլ մասնագետներ են մասնակցում, նշում է České noviny հրատարակչությունը:







































