Չինաստանի ավիաընկերությունները առաջիկա 20 տարիներին կարող են երեք անգամ ավելացնել իրենց ինքնաթիռների թիվը, կանխատեսում է ինքնաթիռներ արտադրող Boeing ամերիկյան ընկերությունը, հաղորդում է BBC-ն:
Ավիաընկերության կարծիքով` Չինաստանում տնտեսական աճն ու զբոսաշրջության զարգացումը կխթանեն ինքնաթիռների պահանջարկի բարձրացմանը, ինչը շահավետ է Boeing-ի և նրա ֆրանսիական մրցակից Airbus-ի համար:
Պաշտոնական տվյալներով` Չինաստանի տնտեսությունը տարվա ընթացքում աճել է 7.5 %-ով:









































