Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել սիրիական հակամարտության վերաբերյալ: Նրանք Սիրիայում ստեղծված իրավիճակի համար մեղադրել են երկրի ղեկավար Բաշար Ալ-Ասադին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Նախագահ Ասադն է միայն պատասխանատվություն կրում նման զարգացման համար: Նրա կողմից քիմիական զենքի օգտագործման կրկնությունը և սեփական բնակչության դեմ հանցագործությունները պատժամիջոցներ են պահանջում, ինչպես դեռևս 2013թ. Ղուտայում ողբերգությունից հետո պահանջում էր Ֆրանսիան և Գերմանին»,-ասվում է առաջնորդների հայտարարությունում:









































