Մինեապոլիսի (Մինեսոտա նահանգ) քաղաքապետ Ռեյմոնդ Ռիբակը հայտարարել է քաղաքային գանձարանը համալրելու մասին` սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների միջև ամուսնությունների կազմակերպումից և գրանցումից ստացված եկամտի հաշվին, հաղորդում է Associated Press-ը:
Իր ծրագիրն իրականացնելու նպատակով Ռիբակը մեկնել է Չիկագո, որը տեղակայված է հարևան Իլինոյսում, և որի իշխանությունները չեն օրինականացրել միասեռ ամուսնությունները: Մինեապոլիսի քաղաքապետը հայտարարել է, որ պատրաստ է օգնել գեյերին և լեսբուհիներին` հանդես գալով «Ամուսնացիր ինձ հետ Մինեապոլիսում» նախաձեռնությամբ (Marry Me in Minneapolis):
Իր նախաձեռնությունն առաջ տանելու նպատակով Ռիբակը մտադիր է այցելել նաև Կոլորադո և Վիսկոնտի նահանգներ, որտեղ միասեռ ամուսնությունները նույնպես արգելված են։
Քաղաքապետի խոսքերով` գեյ-զբոսաշրջիկների հոսքը, որոնք պատրաստ են իրենց գումարները ծախսել Մինեապոլիսում, իր մոտ կառաջացնի «բավարարվածության բարձր զգացում»:
Տնտեսագետների գնահատմամբ` միասեռ ամուսնությունների օրինականացումը Չիկագոյի և Իլինոյսի տնտեսությունները կհամալրեր 100 միլիոն դոլարով:









































