Ռուսաստանի նախագահի մամլո քատուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ G20-ի գագաթնաժողովի առաջին օրը լրագրողները կերել են 26 տոննա մթերք, հաղորդում է ITAR-TASS-ը:
«Ռեստորանում մեկ օրվա ընթացքում սպասարկել են1500 մարդու, սպառվել է 26 տոննա մթերք: Շատ եք ուտում»,- հայտարարել է Պեսկովը:
Նա նշել է, որ հավատարմագրման կրծքանշաններ են ստացել 1401 լրագրողներ։










































