«Ամերիկյան ընտանիք» սերիալի դերասանուհի Սոֆյա Վերգարան անցած 12 ամիսների ընթացքում իր բյուջեն համալրել է 30 միլիոն դոլարով, ինչը թույլ է տվել նրան երկրորդ տարին անընդմեջ գլխավորել ամենաբարձր վարձատրվող TV դերասանուհիների վարկանշային աղյուսակը, հաղորդում է Forbes-ը:
Աղյուսակի երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են դերասանուհիներ Մարիշկա Հարգիթեյը («Օրենք և կարգ. հատուկ կորպուս») և Քեյլի Կուոկոն («Մեծ պայթյունի տեսություններ»)։ Նրանք անցած տարվա ընթացքում աշխատել են 11-ական միլիոն դոլար:
Չորրորդ տեղում Մելիսա Մաքքարթնին է, ում հետևում է Թինա Ֆեյը, Քարդաշյանների ընտանիքը (Քիմ` 6-րդ հորիզոնական, Քորթնի` 7-րդ, Քլո` 8-րդ):
Հեռուստահաղորդավարուհի Բեթանի Ֆրանկելը հայտնվել է 9-րդ հորիզոնականում, իսկ «Կրքի անատոմիա» սերիալի աստղ Էլեն Պոմպեոն` 10-րդում:
Ըստ Forbes-ի, նրանցից յուրաքանչյուրն աշխատել է 10 միլիոն դոլար:










































