ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ տեղեկացնում է Reuters-ը:
Տեղեկացվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի Իդլիբ քաղաքում քիմիական զենքի օգտագործման հետ կապված իրավիճակը:
Թիլերսոնը առաջարկել է Լավրովին ներկայացնել կատարվածի մասին ռուսական կողմի բացատրությունը:










































