ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջոն Քելին ժխտել է այն մասին հաղորդագրությունը, որ Մեքսիկայի հետ սահմանային պատը կկառուցվի «ծովից ծով»: Այդ մասին հայտնում է The Washington Post-ը:
«Քիչ հավանական է, որ մենք պատ կամ ֆիզիկական խոչընդոտ կկառուցենք ծովից ծով: Պատը կկառուցվի այնտեղ, որտեղ այն «իմաստ ունի», այն դեպքում, երբ պատի մյուս մասերը կարող են ներառել բարձրտեխնոլոգիական խոչընդոտներ կամ այլ տեխնոլոգիաներ»,- հայտարարել է Քելին:











































