Բելգիայի հրեաներն ու մուսուլմանները զայրացած են Ֆլանդրիայի և Վալոնիայի շրջանային խորհրդարանների որոշումից` 2019 թվականից իրենց տարածքում արգելելու կենդանիների զոհաբերությունը, ինչը հանդիսանում է կրոնական սովորույթ Թագավորության հրեա և մուսուլման բնակիչների համար, հայտնում է RTBF հեռուստաալիքը:
«Դա աննախադեպ ճգնաժամ է, ամենասուրը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»,- Բելգիայում Կենտրոնական հրեական կոնսիստորիայի նախագահ Ֆիլիպ Մարկևիչի խոսքերն են մեջբերում ԶԼՄ-ները: Նա համարում է, որ խորհրդարանականների որոշման հետևում թաքնած են իշխանությունների հարձակումները հրեաների և մուսուլմանների պաշտամունքային ծիսակատարությունների ազատության վրա, որոնց «ներկայացնում են որպես բարբարոսներ»:











































