Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

ԵՄ-ի հետ Հայաստանի նոր համաձայնագիրը չի հակասում ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորություններին. Էմիլ Տարասյան

Գերմանիայում ապրիլի 6-ին տեղի է ունեցել Բեռլինյան 5-րդ Արևելյան ֆորումը, որը նվիրված էր Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև գործընկերության հնարավորություններին ու առկա մարտահրավերներին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համաժողովին հրավիրված էին մասնակցելու ԵՄ և ԵԱՏՄ երկրների պետական ու մասնավոր հատվածների 400-ից ավելի ներկայացուցիչներ և փորձագետներ:

Բեռլինյան 5-րդ Արևելյան Ֆորումին մասնակցել և ելույթով հանդես է եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ (ԵՏՀ) Տիգրան Սարգսյանը։

Ֆորումին մասնակցել են նաև ԵՏՀ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար)Կարինե Մինասյանը, ԵՏՀ Առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատուրյանը։

Ֆորումի շրջանակում տեղի են ունեցել թեմատիկ նիստեր և կլոր սեղաններ, որոնց ընթացքում քննարկվել են Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ առևտրային խոչընդոտների հաղթահարմանն ու ազատ առևտրին ուղղված քայլերը, համընդհանուր աճի ապահովմանն ուղղված համագործակցության հեռանկարները, թվայնացման, այդ թվում` թվային հմտությունների և ձեռնարկատիրական կարողությունների զարգացման, կիբերանվտանգության և տվյալների պաշտպանության, տնտեսության տարբեր ճյուղերի թվային փոխակերպման, նորարարության և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Ֆորումի շրջանակում տեղի է ունեցել նաև պաշտոնական ընթրիք-քննարկում, որի ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը հանդես է եկել ելույթով: Նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է, որ Եվրամիությունը Հայաստանի կարևոր տնտեսական և առևտրային գործընկերներից է․«Եվրամիության հետ առկա է արդյունավետ համագործակցություն, այդ թվում` ԵՄ աջակցության տարբեր գործիքների՝ «Հորիզոն 2020», «COSME» և այլ  ծրագրերի կիրառմամբ, և նշված համագործակցությունը կրում է շարունակական բնույթ: Վերջինիս մասին է վկայում նաև 2017թ. ՀՀ-ԵՄ միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի նախաստորագրումը, որը չի հակասում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ՀՀ կողմից ստանձնած պարտավորություններին և  նախատեսում է համագործակցություն տնտեսության տարբեր ոլորտներում»,- նշել է նախարարի տեղակալը: Նա նաև հավելել է, որ Հայաստանը հավակնում է կամուրջ դառնալ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության, ինչպես նաև Իրանի և Մերձավոր Արևելքի միջև:

Էմիլ Տարասյանը կարևորել է Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցությունը և նշել, որ թվայնացումը կարող է կարևոր նախադրյալ հանդիսանալ այդ  համագործակցության համար: Այս ուղղությամբ ներկայացվել է թվայնացման և նորարարության ոլորտներում ՀՀ կողմից վարվող քաղաքականությունը, ինչպես նաև տեղեկատվություն` ԵՄ և ԵԱՏՄ կողմից իրականացվող նախաձեռնություններում Հայաստանի ներգրավվածության վերաբերյալ:

«Թվայնացման հետ մեկտեղ փոխգործակցության կարևոր նախադրյալ կարող է լինել տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների ներդաշնակեցումը, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչումը, որը թույլ կտա ապահովել նույն որակի ապրանքների մուտքը ԵՄ շուկա»,- նշել է Էմիլ Տարասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում