Saturday, 27 06 2026
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Սէֆիլյանի և «Սասնա ծռեր»-ից մի քանիսի մասով գաղտնի քննությունը շուտով կավարտվի. Գործը մինչև մայիս կուղարկվի դատարան

Դեռևս փետրվար ամսին ավարտվել էր «Սասնա ծռեր»-ից 8 հոգու և Ժիրայր Սեֆիլյանի մասով քրեական գործի քննությունը, գործը պետք է ուղարկվեր դատարան, սակայն դատախազությունը քննված գործը ուղարկել է նոր քննության՝ մատնանշելով որոշ թերություններ: Նոր քննությունը, սակայն, ընթանում է գաղտնի ձևով, որից պաշտպանները տեղյակ չեն:

«Մինչ այս պահը մեզ որևէ բան հայտնի չէ: Ինչ-որ գործողություններ հավանաբար կատարվում են, բայց մեզ տեղյակ չեն պահում: Նախաքննությունը մտել է գաղտնի փուլ: Երբ այս քննությունն էլ ավարտվի, նյութերը տրամադրեն մեզ, նոր միայն կհասկանանք, թե ինչ է լրացուցիչ քննվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Մեր դիտարկմանը՝ կա՞ր լրացուցիչ քննության անհրաժեշտություն, Հայրապետյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ ոչ: Պարզապես սկզբում գործի քննությունը շատ արագ ավարտվեց, բայց հետո հասկացան, որ պետք չէր այդքան արագ ավարտել, ու սկսեցին ձգձգել»,- ասաց փաստաբանը՝ միտումնավոր ձգձգման պրոցեսը հիմնավորելով նրանով, որ իրենց գործի նյութերին ծանոթանալու համար 3 ամիս ժամանակ են տվել, ինչը փաստաբանի պրակտիկայում բացառիկ դեպք է: «Այդպիսի բան չի լինում:  Մի դեպքում 80 հատոր գործի նյութերին ծանոթանալու համար տրամադրվել էր 15 օր ժամանակ: Իսկ այս դեպքում 30 հատորի համար 10 օր էին տվել, հետո 10 օրը փոխեցին և դարձրին 3 ամիս: Այս փոփոխությունը ոչ համարժեք է»,- ասաց Հայրապետյանը:

Ամեն դեպքում, Հայրապետյանի խոսքով՝ այս օրերին պետք է որ ավարտվի գործի քննությունը, քանի որ գործը դատարան պետք է գնա մինչև  մայիս ամիսը, քանի որ լրանում է Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների կալանավորման մեկ տարին: Իսկ «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանի գործի քննության վերջնաժամկետն էլ ապրիլի 10-ն է:

Մեր հարցին՝ միտում չի՞ տեսնում գործի քննության ձգձգման մեջ, Հայրապետյանը պատասխանեց. «Ես քաղաքական հարցերից բան չեմ հասկանում, ոչինչ չեմ կարող ասել, բայց ցանկացած բանական մարդ փաստերը վերլուծելիս կարող է հստակ եզրահանգման գալ»:

«Սասնա ծռեր»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գործի քննության վերսկսումը, ձգձգումը հստակ միտումնավոր է: Դա արվեց, որպեսզի գործի դատավարության սկսումը չհամընկներ ընտրական պրոցեսի հետ և լրացուցիչ աղմուկ չբարձրանար: «Այո, այստեղ հստակ միտում կա»,- ասաց Ենիգոմշյանը:

Ինչ վերաբերում է մինչ գործի նախաքննության վերսկսումը կատարված քննությանը, ապա Հայրապետյանի խոսքով՝ քննչական մարմինների կողմից այս ընթացքում մի քանի անհիմն որոշումներ են կայացվել, որոնցից առաջինը քրեական գործ հարուցելու որոշումն էր: «Որևէ ձևով արդարացված և հիմնավորված չէին քրեական գործ հարուցելու, մեղադրանք առաջադրելու և կալանավորելու որոշումները: Հետագայում արդեն նույն անհիմն կերպով գործերը միացվեցին իրար, ապա անջատվեցին, և այդպես շարունակ: Այսինքն՝ արեցին ամեն ինչ, որ Ժիրայր Սեֆիլյանը լրացուցիչ հոդվածներով մեղադրվի: Այսինքն՝ հիմա Սեֆիլյանը երեք լրացուցիչ և բավական ծանր հոդվածներով է մեղադրվում»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում