Եվրախորհդարանը Ռուսաստանին կոչ է արել ազատ արձակել չարտոնված ցույցերի մասնակիցներին և հանել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի դեմ առաջադրված մեղադրանքները: Այս մասին հաղորդում է ԵԽ-ի կայքը:
Համապատասխան բանաձևն ընդունել են եվրոպացի պատգամավորները: «Եվրախորհդարանի պատգամավորները քննադատում են ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի և 2017թ. մարտի 26-ին մյուս հարյուրավոր ցուցարարների ձերբակալությունը»,-ասվում է հաղորդագրությունում:
ԵԽ-ն Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել ցույցերի ձերբակալված բոլոր մասնակիցներին և հրաժարավել քաղաքական մոտիվացում ունեցող մեղադրանքներից:









































