Անդրադառնալով արտակարգ ռեժիմով աշխատելու վերաբերյալ վարչապետի հայտարարությանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ բնական փոփոխություններ են լինելու. «Պետք է աշխատենք, որ առաջին հերթին մարդիկ դա զգան իրենց վրա»:
Անդրադառնալով որոշ մարզերում՝ մասնավորապես՝ Սյունիքի մարզում ճանապարհների անմխիթար վիճակին, նախարարը նշեց. «Այդ ճանապարհին պետք է հիմնանորոգում կատարվի։ Հիմա ինչ որ կատարվում է, դա կամ միջին նորոգում է, կամ ուղղակի փոսալցում։ Դրա համար էլ ճանապարհը հին է, հիմքերն արդեն թուլացել են, հիմնանորագման ծրագրեր պետք է լինեն»։
Նախարարը նշեց, որ ծրագրերն արդեն ներկայացվել են, ֆինանսական միջոցների առկայության դեպքում արդեն աշխատանքները կլինեն։
Վահան Մարտիրոսյանն ընդգծեց. «Չենք կարող օլիգարխներին ստիպել Հայաստանում ճանապարհներ կառուցել…»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































