Միացյալ Թագավորության իշխանությունները հակված են հրաժարվել Ռուսաստանի հանդեպ առճակատման քաղաքականությունից: Օրակարգում է երկու երկրների միջև երկխոսության հարցը: Այս մասին հաղորդում է The Independent թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Ինչպես պնդում են պարբերականի զրուցակիցները, արտաքին քաղաքական ուղղվածության շտկման անհրաժեշտություն առաջացել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո: «Նման քայլի հրահրում է նաև այն փաստը, որ Կրեմլը մեծացնում է իր ներկայությունը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում»,- ասել է դիվանագետը, որի անունը չի նշվում:
Բրիտանական ԱԳՆ-ի մեկ այլ աշխատակից էլ նշել է, որ Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան կարող են միավորվել ահաբեկչության դեմ պայքարում: Բացի այդ Լոնդոնի վրա ճնշում են գործադրում Եվրամիության գործընկերները, որոնք հավատացած են՝ ռուս-բրիտանական լարված հարաբերությունները վնասում են Մոսկվայի և Բրյուսելի շահերին:











































