Sunday, 05 07 2026
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի

ԱԺ անցած և չանցած որ ուժերը կմասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին

Մարտի 30-ից սկսվել և այս շաբաթվա վերջում ավարտվելու են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները: Խորհրդարանական ընտրություններից առաջ և այս օրերին տարբեր քաղաքական ուժեր հայտարարում են, որ մասնակցելու են Երևանի քաղաքապետի ընտրություններին: Խորհրդարանական ընտրությանը մասնակցած 9 քաղաքական ուժերից Երևանի ավագանու ընտրություններին միանշանակ մասնակցելու են Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: ՀՀԿ-ի դեպքում պարզ է, որ նրանց ցուցակը նորից գլխավորելու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ ԲՀԿ-ն դեռ այդ հարցին չի անդրադարձել:

Քաղաքապետի ընտրություններին միանշանակ մասնակցելու է նաև խորհրդարանական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած «Ելք» դաշինքը: Դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին իրենք ցուցակներն են կազմում, և երբ վերջնական որոշում ունենան, կհրապարակեն այն: Մարուքյանը չցանկացավ առայժմ նշել, թե ով է լինելու քաղաքապետի իրենց թեկնածուն: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, սակայն, «Ելք» կուսակցությունների դաշինքի անցնող պատգամավորների եռյակից միայն Նիկոլ Փաշինյանն ունի Երևան քաղաքի գրանցում, որը պարտադիր է քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար։ Չի բացառվում, որ հենց Նիկոլ Փաշինյանը լինի քաղաքապետի «Ելքի» թեկնածուն։

7 պատգամավորով ԱԺ-ում հայտնված ՀՅԴ-ն նույնպես կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Արսեն Համբարձումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քննարկումների մեջ են, ցուցակի նախապատրաստական աշխատանքներ են, նիստ պետք է գումարեն, որպեսզի վերջնական հստակեցումներ մտցնեն և որոշեն, թե ով է քաղաքապետի իրենց թեկնածուն:

Անցողիկ շեմը չհաղթահարած «Հայկական վերածնունդը» դեռ որոշում չունի՝ մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե՞ ոչ: Կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանն ասաց, որ ամենաուշը վաղն իրենք կհայտարարեն իրենց որոշման մասին:

Կրկին անցողիկ շեմը չհաղթահարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից մեզ հայտնեցին, որ դեռ չեն քննարկել հարցը: «Առաջիկայում կքննարկենք ու պաշտոնական հայտարարությամբ հանդես կգանք»,- մեզ հետ զրույցում նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

ՕՐՕ դաշինքից այդպես էլ չպատասխանեցին մեր զանգերին:

Արտախորհրդարանական ուժերից Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության ցանկություն է հայտնել ՍԴՀԿ-ն: Կուսակցության ղեկավար Նարեկ Գալստյանը վերջերս մեզ հետ զրույցում ասել էր, որ իրենք բոլոր շանսերն ունեն քաղաքապետի ընտրություններին մասնակցելու, իսկ խորհրդարանականին չմասնակցեցին, քանի որ ժամկետների խնդիր ունեին և տեխնիկապես չէին հասցրել գրանցվել:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ կներկայացնի Զարուհի Փոստանջյանի հիմնադրած «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Զարուհի Փոստանջյանը մասնակցության ավելի լայն պլատֆորմ է ակնկալում, և չի բացառվում, որ նրան աջակցեն խորհրդարանական ընտրություններին մասնակցած որոշ քաղաքական ուժեր:

Նշենք, որ խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում Երևանի քաղաքապետը, կարելի է ասել, վարչապետից ու Ազգային ժողովի նախագահից հետո ներքաղաքական կյանքում իր նշանակությամբ լինելու է երրորդ պաշտոնյան:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տեղեկություններ 2017թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ ոստիկանության տվյալներով, ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցողների թիվը 841 973 է։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի ամենաթանկ սակագինը սահմանել են «Արմենիա»-ն ու «Շանթ»-ը՝ 100 հազար դրամ մեկ րոպեի համար: 60 հազար դրամ՝ Հանրային և Հ2 հեռուստաընկերությունները, 50 հազար դրամ՝ Հ3-ը, 40 հազար դրամ՝ «Ա-Թիվի»-ն, 25 հազար՝ «Երկիր Մեդիան», 20 հազարական դրամ են սահմանել «Արմնյուզ»-ն ու «Ար»-ը, 18 հազար դրամ՝ «Կենտրոն»-ը, և 10 հազար դրամ՝ «Արարատ» հեռուստաընկերությունը:

Ռադիոընկերություններից՝ «Ռադիոմարշալ» ռադիոծրագիրը՝ 2 հազար 500 դրամ մեկ րոպեի համար, «Հանրային» ռադիոն՝ 2 հազար դրամ, «Հայ էֆԷմ»-ը՝ 1800 դրամ, և «Ռադիո Հայ»-ը՝ 1800 դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում