Կոլումբիայի Մոկոա քաղաքին ապրիլի 1-ին պատուհասած սելավի զոհերի թիվը գերազանցել է 300-ը։ Այս մասին հայտնում է դատաբժշկական ազգային ինստիտուտը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Գերատեսչության տվյալներով՝ ներկայում հայտնաբերված է արդեն 301 զոհի դի։ Նրանցից հաջողվել է պարզել դեռևս 173-ի ինքնությունը։
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն իր հերթին նշել է, որ անհետ կորածների ընդհանուր թիվը գնահատվում է ավելի քան 450։









































