Նեպալի Սափթարի շրջանում երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել վայրի փղի հարձակման հետևանքով՝ տեղեկացնում է Kathmandu Post-ը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ փիղը հայտնվել է քաղաքային շուկայում, ինչը խառնաշփոթ և իրարանցում է առաջացրել: Բնակիչները փորձել են քշել կենդանուն, և փիղը հարձակվել է մարդկանց վրա:
Երկու ժամ անց մարդկանց հաջողվել է փղին հեռացնել: Նախնական տվյալների համաձայն՝ փիղը փախել է քաղաքից 15 կմ հեռավորության վրա գտնվող վայրի բնության Քոշի արգելոցից:
«Մենք սարսափահար եղանք, երբ վայրի փիղը հանկարծակի մտավ բնակավայր: Նա հարձակվում էր մարդկանց վրա, որովհետև չէր կարողանում նեղ նրբանցքից ելք գտնել»,- պատմել է ականատեսներից մեկը:









































