Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին խոսել է թիմի նորեկ Նեյմարի մասին:
«Նեյմարի տրանսֆերը շատ արագ տեղի ունեցավ: Նա հիանալի է ներգրավվել թիմում: Նեյմարը շատ համեստ է: Այժմ պետք է ձգտենք միմյանց ավելի լավ ճանաչել խաղադաշտում»,- հայտարարել է Մեսսին:
Հիշեցնենք, որ 21-ամյա բրազիլացին «Բարսելոնա» է տեղափոխվել 2013թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ «Սանթոս»-ից:
Նեյմարն ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել, իսկ «Սանթոս»-ը ստացել է 57 մլն եվրո:







































