Ինչպես երևում է, խոհարարը սկզբում նկարել է դերասանի իրանի 3D մոդելը, ապա լազերով կտրել անհրաժեշտ չափերի խոզապուխտի կտորները: Ապա այդ բոլորը այնպես է դասավորել, որ բուտերբրոդն իրոք նման է եղել Վին Դիզելին:
Սոցցանցերի օգտատերերին շատ է դուր եկել Ուիլյամի տաղանդը: «Դա անհավանական է: Բուտերբրոդային Դիզելը նույնիսկ ինձ ավելի է դուր գալիս, քան իրականը»,- գրել է մեկնաբանողներից մեկը:











































