Wednesday, 17 06 2026
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար

Սամվել Խուդոյանը բաց նամակ է հղել Գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանին

Հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը բաց նամակ է հղել ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին՝ կոմիտեի կողմից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման 2013թ. մրցույթի հոգեբանության ոլորտում առկա զավեշտալի փաստերի կապակցությամբ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Խուդոյանը նշեց, որ կոմիտեում իրեն ընկալում են որպես թշնամի, մինչդեռ ինքը փորձում է օգնել իրենց կառույցին զարգանալ: Հոգեբանը նշեց, որ իր բաց նամակի պատճառը ոչ թե դժգոհ, այլ խաբված լինելու, Գիտության պետական կոմիտեի և նրա փորձագետների ակնհայտ մութ գործարքների մասին իր համոզմունքն է, որը ձևավորվել է մրցույթի հոգեբանության ոլորտում տեղի ունեցած զավեշտալի փաստերի և դրանց պարզ տրամաբանական վերլուծության արդյունքում:

«Ինձ ասում են, որ իմ աղջիկն ինձ հետ ընդգրկված է նույն գիտական խմբում: Որտե՞ղ է ասված, որ հայր ու աղջիկ իրավունք չունեն միասին գիտական հետազոտություն անցկացնելու»,- ասաց նա:

Խուդոյանի համար անհասկանալի է նաև՝ ինչո՞ւ հանրապետության խոշորագույն և առաջատար երկու բուհերից մեկի՝ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գիտնականները պարբերաբար մերժվում են. մի բուհին տասնյակ գրանտներ են տրվում, մյուսին՝ մեկ: 2010թ. մրցույթում հաղթող են ճանաչվել ԵՊՀ-ից մոտ 30 թեմա, իսկ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից՝ 1 թեմա: 2013-ին հաղթող են ճանաչվել ԵՊՀ-ից մոտ 30 թեմա, իսկ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից՝ 1 թեմա:

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանն էլ նկատեց, որ կոմիտեն կռիվ է հայտարարել և ազգային շահի նկատմամբ, և հենց իր՝ նախագահի, քանի որ նախագահը գրել է, որ այս հիմնարկն ունի գործնական-քաղաքական նշանակություն: «Քանի՞ գիտնական է վերջին տարիներին միջազգային կոնգրեսում ուղղորդող դասախոսություն ունեցել: Ես Պեկինում նման դասախոսություն եմ ունեցել, պարգևատրվել եմ: Մեզ ասում են՝ դուք շատ եք գնում միջազգային գիտաժողովների. մենք շատ ենք աշխատում, դրա համար էլ շատ ենք գնում»,- ասաց նա՝ նկատելով, որ շատերը օգտվում են նրանից, որ նախագահի գլուխը խառն է, վարչապետն ասում է՝ գիտելիքահեն տնտեսություն, բայց այսօրվա դրությամբ տգետահեն տնտեսություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում