Մոսկվան և Մինսկը լուծել են գազի ոլորտում առկա բոլոր վիճելի հարցերը: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո:
Ռուսաստանը պատրաստ է նաև ապրիլից վերսկսել նավթի մատկարարումները Բելառուս և վերադառնալ գազի միասնական շուկա ստեղծելու գաղափարին: «Մենք սխեմա ենք գտել, որով պահպանում ենք մեր մոտեցումները, մոտեցնում ենք գազի գնի հարցով մեր դիրքորոշումները»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահի խոսքով՝ կողմերը գտել են փոխադարձ զիջումների հնարավորություն և պայմանավորվել են առաջիկա երեք տարիներին համգործակցության հեռնկարարների վերաբերյալ: Նա նաև նշել է, որ 10 օրվա ընթացքում Ռուսաստանը և Բելառուսը վերջնականապես փոխըմբռնում ձեռք կբերեն բոլոր տարաձայնությունների շուրջ:







































