Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Օգոստոսին ուղևորաշրջանառությունը 4,5%-ով գերազանցել է նախատեսվող ցուցանիշը. ՀԿԵ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն սեպտեմբերի 5-ին կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփել է Ընկերության աշխատանքի արդյունքներն օգոստոսին: Առաջին հերթին Վիկտոր Ռեբեցը նշել է, որ օգոստոսն երկաթուղու համար տոնական ամիս էր՝ օգոստոսի 4-ին Գյումրիում տոնել են Երկաթուղայինի օրը, որը մեծ ուշադրության արժանացով ոչ միայն Ընկերության աշխատողների, այլ նաև քաղաքի բնակիչների, բազմաթիվ հյուրերի կողմից:

– Միայն տոնական միջոցառումների շրջանակներում լավ աշխատանքի համար պարգևների արժանացան 127 երկաթուղայիններ, իսկ տարվա սկզբից պարգևատրվել են արդեն 500-ից ավել աշխատող, – ասել է ՀԿԵ ղեկավարը:

Անդրադառնալով երկաթուղու աշխատանքին՝ Վիկտոր Ռեբեցը նշել է, որ՝ չնայած օգոստոսի 31-ին գրանցված բեռնման ռեկորդային ցուցանիշին (12 173 տոննա), բեռնափոխադրումների պլանային ցուցանիշը կատարվել էր 94,7%-ով, իսկ անցյալ տարվա օգոստոսի հետ համեմատ՝ 91,6%-ով:

Ընկերության ղեկավարը ոլորտի համար պատասխանատու անձանց հանձնարարեց ուսումնասիրել իրավիճակը և մշակել բեռնափոխադրումների աճի ապահովմանն ուղղված միջոցառումների ցանկ: Ինչպես ընդգծել է Վիկտոր Ռեբեցն, անհրաժեշտ է օպերատիվ համագործակցել և արդյունավետ երկխոսություն հաստատել բեռնափոխադրողների հետ, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակն ու մակարդակը:

Խոսելով ուղևորափոխադրումների ոլորտում տիրող իրավիճակի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նշել է, որ 2013 թվականի օգոստոսին ուղևորաշրջանառությունը 4,5%-ով գերազանցել է նախատեսվող ցուցանիշը և դրական դինամիկա ցուցադրեց նաև անցյալ տարվա նույն ժամանակահատվացի հետ համեմատ: Սակայն Վիտոր Ռեբեցն ընդգծեց, որ անհրաժեշտ է շարունակել ուղևորափոխադրումների շուկայի՝ հատկապես, մրցակից հատվածի ուսումնասիրությունները, ինչպես նաև ակտիվացնել նոր ուղևորահոսքերի ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Ընկերության ղեկավարը նաև նշել է երկաթուղու աշխատանքի որակյալ հատկանիշների դրական առաջխաղացումը: Համաձայն իր կողմից բերված ցուցանիշների՝ լոկոմոտիվի միջին օրեկան վազքը գերազանցել է 400 կմ, ինչը 10%-ով գերազանցում է 2012 թվականի օգոստոսի ցուցանիշը, իսկ գնացքի միջին քաշն աճել է 112 տոննայով կամ 7,8%-ով: Միևնույն ժամանակ բեռնատար վագոնի շրջանառությունը կրճատվել է 0,2 օրով, տեղական շրջանառությունը՝ 0,6 օրով, իսկ տեղամասային արագությունն՝ աճել 3,3 կմ/ժ-ով:

Խորհրդակցության ընթացքում Վիկտոր Ռեբեցը հատուկ ուշադրություն է հրավիրել այս տարվա մայիսի 28-ին վերանորոգումից հետո բացված Գյումրու լոկոմոտիվային և վագոնավերանորոգման դեպոների ներուժի լիարժեք օգտագործման հարցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում