ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին մեկնաբանել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունը, հայտնում է ABC News-ը:
«Սանկտ Պետերբուրգում զոհվածների և տուժածների լուսանկարները առաջացնում են տխրություն: Մենք ցավակցում ենք զոհվածների և տուժածների հարազատներին և բոլոր ռուսներին: Դուք կարող եք վստահ լինել, որ Միացյալ Նահանգները կաջակցի Ռուսաստանին արմատականների դեմ պայքարում, որոնք շարունակում են անմտորեն վնաս հասցնել անմեղ մարդկանց»,- գրել է Հեյլին:









































