Թուրքիան «Եփրատի վահան» օպերացիայի ավարտից հետո մինչև այժմ Սիրիայի տարածքից չի հանել իր զորքը, Դամասկոսն այդպիսի գործողությունները համարում է օկուպացիա, հայտարարել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադիդը, հայտնում է RIA Novosti-ն:
«Թուրքիան զորքերը դուրս չի հանել, և մենք համարում ենք նրանց օկուպանտներ: Նա հայտարարել է, որ օպերացիան ավարտվել է, սակայն ամեն ինչ մնացել է այն փուլում, որում եղել է, և Թուրքիան մինչև հիմա դուրս չի հանել իր զորքը, դա հանդիսանում է մեր տարածքի օկուպացիա»,- հայտարարել է դեսպանը Մոսկվայում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:









































