Կառավարության նիստից առաջ, ինչպես ամեն հինգշաբթի, այս անգամ ևս բողոքի ակցիա է անցկացվում: Այս անգամ լրագրողների հետաքրքրության շրջանում էր ԱԳ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ով օրերս հայտարարել էր, թե Մաքսային միությանն անդամակցելը վնասում է մեր ինքնիշխանությանը: Շավարշ Քոչարյանը, սակայն, նշեց, որ նիստից հրաժարվում է և հրաժարվեց պատասխանել հարցին՝ ինչպե՞ս չի կարող Հայաստանը անդամակցել Մաքսային միությանը, երբ երկրի նախագահը Մոսկվայում հայտարարություն է անում:
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, արադարադատության նախարար Հրայր Թովմասյանը նույնպես հրաժարվեցին պատասխանել այդ հարցին:
Նրանցից հետո կառավարություն եկավ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ով ցուցարարներից մեկի բղավոցներին ի պատասխան՝ ասաց. «Այ ոչխար, ի՞նչ ես գոռում»:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ևս հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցին:









































